-
10.02.2025|
12:18
Երեկ կարդացի, որ քպ-ականներն «առաջարկել» են (հասկանալ՝ պարտադրել) հյուրանոցներին, որպեսզի աղոթատեղիներ սարքեն մահմեդականների նամազի համար։ Ես հասկանում եմ, որ սրանք «արևմտյան ազերբայջան» «վերադարձող» թուրքերին ուզում են լավ դիմավորեն՝ ֆուլ սերվիս։
-
09.02.2025|
17:16
Ասում են` Փաշինյան Նիկոլը նստել է 7-րդ համարի ավտոբուսը, սակայն իջել է 11-րդ համարի ավտոբուսից:
-
08.02.2025|
22:39
Ադրբեջանի կողմից 2-րդ ճակատ բացելու եզրահանգումը, կարծում եմ, իրականության հետ աղերսներ չունի։ Իրավիճակային հաջողություններից գլուխը կորցրած բռնապետին անթաքույց անհանգստացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը վերականգնելու հեռանկարը...
-
07.02.2025|
21:14
ՀՀ Անկախության Հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ հաստատագրված Մեծ Եղեռնի (Հայոց Գենոցւդւ) պետական մակարդակով հրաժարման գործընթացն արդեն իսկ սկսված է։
Հա՛, նոր հիշեցի...
-
07.02.2025|
20:00
Մի զարմացիր, որ դրսում քեզ չեն ընդունում այնպես, ինչպես «պատմական Հայաստանի» ղեկավարներին էին ընդունում: Քեզ ընդունում են քո «իրական Հայաստանին» համապատասխան: Պատմականի ղեկավարներից ոչ ոքի մտքով չէր անցնի Հայաստանում օտարվել Հայ առաքելական եկեղեցուց...
-
07.02.2025|
12:23
Հայաստանի հետ «խաղաղ» բանակցություններ վարող Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ, գործով դատախազի շուրթերով, հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին, իսկ բուն գործով անձինք, մեծ առումով, ներկայացվում են որպես իրագործողներ:
-
07.02.2025|
11:23
ՈՒրեմն, Հայաստանում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) կամ դեսպան Կլաուդիա Բուշի մասին իմ յուրաքանչյուր հոդվածից կամ գրառումից հետո, ֆեյսբուքով ինձ ընկերության հայտ է ուղարկում «Կլաուդիա Ավետիսյան» անվանմամբ ֆեյք էջը: Ամեն անգամ ես հայտը մերժում եմ, ինքն ուղարկում է, ես մերժում եմ, ինքն ուղարկում է և այսպես շարունակ:
-
07.02.2025|
09:43
Ծնելիության նվազման և մահացության մակարդակի աճի ներկայիս տեմպերը միայն ավելի խորքային խնդիրների նախանշաններ են: Առանցքային գործոններից մեկը, որը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել վիճակագրության մեջ, 2020-ին և 2023-ի սեպտեմբերին արցախյան պատերազմի ժամանակ երիտասարդ տղամարդկանց կորուստն է։
-
06.02.2025|
10:19
Մուտացիայի ենթարկած մանիպուլյացիոն կեղծիքներից մեկն էլ այն էր, թե ժողովուրդը փրկիչ է փնտրում:
Ժողովրդին մի բան է պետք՝ նորմալ, մարդկային, օրինապահ և բարոյահենք կառավարություն:
-
05.02.2025|
16:58
Հայաստանը Գերմանիայում դեսպանություն ունի: Ի՞նչ կլինի, եթե Գերմանիայում Հայաստանի դեսպանությունն այցելուներին, մասնավորապես`ազգությամբ գերմանացի Գերմանիայի քաղաքացիներին, պարտադրի բոլոր փաստաթղթերը դեսպանություն հայերեն լեզվով ներկայացնել: Ընդ որում, ընդհանրապես չընդունի գերմաներեն լեզվով գրված փաստաթղթերը: Մեկ-երկու այդպիսի դեպք և Գերմանիայում Հայաստանի դեսպանին «կհրավիրեն» Գերմանիայի ԱԳՆ (Auswärtiges Amt) և նախարար Աննալենա Բերբոքը (Annalena Baerbock) բողոքի նոտա կփոխանցի Հայաստանին: